ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթն է ընդունել

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով, հայտնում է ԵՄ խորհուրդը։


ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանափակումները «ուղղված են Ռուսաստանի տնտեսության այնպիսի թանկ արժեցող ոլորտներին, ինչպիսիք են էներգետիկան, ֆինանսները և առևտուրը, և ավելի են դժվարացնում ԵՄ պատժամիջոցների շրջանցումը»:


«Այսօրվա փաթեթը ներառում է սահմանափակող միջոցներ ևս 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը խաթարող կամ դրանց սպառնացող գործողությունների համար»,- նշվում է տեքստում։